Home / Армения / «Ժամանակ». FBI-ը ստուգում է Քոչարյանի և եկեղեցու բանկերը

«Ժամանակ». FBI-ը ստուգում է Քոչարյանի և եկեղեցու բանկերը

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ԱՄՆ FBI 8 աշխատակիցներ գտնվում են Երևանում` վերջերս ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման հետքերով:

Մեր տեղեկություններով, ԱՄՆ իրավապահները, Հայաստանի իշխանություններից նախապես ստացված ճարահատյալ դաբրոյով, հատկապես ստուգումներ են անցկացնում առևտրային բանկերում. Ամերիկացի իրավապահները կենտրոնացել են «Արդշինինվեստբանկի» և «Կոնվերսբանկի» վրա: Ընդ որում, մեր տեղեկություններով, ամերիկացիները իրենց հետ բերել են հատուկ կրիչներ և սարքավորումներ, որոնց վրա են ներբեռնում բանկային արխիվներում եղած ողջ ինֆորմացիան: Հիշեցնենք, որ «Արդշինինվեստբանկը», ըստ պաշտոնական տվայալների, պատկանում է ոմն «Բիզնեսներդրումների կենտրոն» ՍՊԸ-ին, Միջազգային ֆինանսական կորպորացիա անունով կազմակերպությանը, «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ին, «Ռեգիոն» ԻՖԿ ՓԲԸ-ին, ինչպես նաև ինչ-որ ֆիզիկական անձանց, որոնց անունները չեն հրապարակվում: Այս բանկը, սակայն, կապում են Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի անվան հետ: Ինչ վերաբերում է «Կոնվերսբանկին», ապա վերջինիս փայատերերն են Էդուարդո Էռնեկյանը, Ռ. Քոչարյանի ընտանիքն ու Հայ Առաքելական եկեղեցին:

Tekali Taxi