Home / Հայաստան / «Առավոտ». Կաշառակեր հրամանատարը մնաց ազատության մեջ

«Առավոտ». Կաշառակեր հրամանատարը մնաց ազատության մեջ

Օրաթերթը հայտնում է, որ դրամաշորթության մեջ մեղադրվող Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի նախկին հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ, սակայն ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը օրերս մերժեց այդ բողոքը` ուժի մեջ թողնելով նախկին որոշումը: Վարդան Մարտիրոսյանը և զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը 2 շաբաթ գտնվել էին կալանքի տակ, սակայն դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել գրավի դիմաց: Ըստ մինչ օրս շրջանառվող լուրերի, նրանց ազատության երաշխավորը և ջատագովը գլխավոր Շտաբի Պետ Յուրի Խաչատուրովն էր: Գործի նյութերով, Վարդան Մարտիրոսյանը ստիպել էր պայմանագրային զինծառայողներին մուծվել ամսական առնվազն 10-15 հազար դրամ` աստիճանաբար բարձրացնել «դրույքաչափը»: Վերջերս պաշտպանության նախարարի հրամանով Մարտիրոսյանն ու Կարապետյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Tekali Taxi