Home / Армения / Ղարաբաղը կարող է ռազմահենադաշտ դառնալ Իրան ներխուժելու համար. փորձագետ

Ղարաբաղը կարող է ռազմահենադաշտ դառնալ Իրան ներխուժելու համար. փորձագետ

Լեռնային Ղարաբաղի աշխարհաքաղաքական դիրքն Իրան ներխուժելու հնարավորության համատեքստում իսկապես հետաքրքիր է, «Նովոստի-Ազերբայջանին» տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի փորձագետ Վիտալի Տրոֆիմով-Տրոֆիմովը:

«Սակայն ինձ թվում է, որ որպես ռազմահենադաշտ ավելի շուտ օգտագործվելու է իրաքյան Քուրդիստանը: Նախ` որովհետև ներխուժման թիրախը գտնվում է Կովկասից հարավ, երկրորդը` Իրաքում ռեժիմն ավելի բարենպաստ է, քան Լեռնային Ղարաբաղի բարդ իրավիճակը:

Ներկա դրությամբ Ռուսաստանի քաղաքական վերնախավը ղարաբաղյան խնդիրը չի կապում Իրանում առկա իրադրության հետ: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ իրադրությունը տարածաշրջանում փոխվի, և Լեռնային Ղարաբաղը կդառնա կարևոր ռազմահենադաշտ` Իրանին ճնշելու համար: Այսօր դեռ վաղ է մտածել դրա մասին», – ասել է Տրոֆիմով-Տրոֆիմովը:

Tekali Taxi