Home / Հայաստան / Սպանությունները կապում են Եհովայի վկաների կամ էմոների հետ. Դանիելյան

Սպանությունները կապում են Եհովայի վկաների կամ էմոների հետ. Դանիելյան

Երեկ ժամը  16:30-ի սահմաններում մանկական երկաթուղու տարածից Երևան քաղաքի Կենտրոնական բաժին բերման են ենթարկել վեց աղջկա, հայտնում է Lragir.am-ը:

Այսօր աղջիկներից երեքը հանդես են եկել ասուլիսով, մանրամասն պատմել` ինչ է եղել:

Պարզվում է` աղջիկներից մեկի ձեռքին եղել է հուշանվեր թուր, ինչը նկատել են տարածքի հսկիչները և աղջիկներին հորդորել, ասել, որ հեռանան տարածքից, քանի որ իրենց մոտ սառը զենք է, անվանել են աղջիկներին էմոներ, սատանիստներ, ոչ ֆորմալ տեսք ունեցողներ: Մինչև աղջիկները կհեռանային տարածքից` հայտնվել են ոստիկանները, որոնցից ընդամենը մեկը ոստիկանական համազգեստով է եղել, մյուս երկուսը` քաղաքացիական, որոնք հրելով, աղջիկների մազերը քաշելով մեքենա են նստեցրել, տարել ոստիկանություն:
 
Աղջիկներից  Ծոմակը պատմել է, որ ոստիկանությունում ճնշել են իրենց. «Մտնում ես իրենց սենյակ` ջարդված աթոռներ, սարսափելի պայմաններ և չես իմանում քեզ հետ ինչ կարող են անել»,- նշել է Ծոմակը, նաև ավելացրել, որ ոստիկաններն իրենց հետ խոսել են այնպես, կարծես ոչ որպես մարդու. «Հավանաբար անգամ տառական էլ չէինք նրանց համար, այն աստիճան, որ ես ասացի` այս աստիճան դուք կարո՞ղ եք դաժան լինել, ինձ ասացին` այո՛, մենք ոչ միայն դաժան ենք, այլ մենք նաև սիրտ էլ չունենք»:
 
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ով ամբողջ ընթացքում  եղել է ոստիկանության մոտքի մոտ, նշել է, որ սա ձև է երիտասարդների վրա ճնշում գործադրելու, քանի որ երիտասարդներն իրենցից միշտ ներկայացնում են ուժ, որը կարող է բերել ինչ-որ շարժման. «Նախկինում կային հիպպիները, պանկերը, հետո Սովետական Միությունը քանդվեց, սակայն պարզվեց, որ չքանդվեց: Նույնը էմոների դեմ են սկսում, վաղը կարող է կարճ յուբկով աղջիկներին բռնեն, որովհետեւ կարող է պարզվի, որ նրանք էլ են խանգարում»,- ասել է  Միքայել Դանիելյանը: Ըստ նրա` այս ամենը շատ նման է ֆաշիզմի:
 
Միքայել Դանիելյանի խոսով` վերջերս Հայաստանում մարդ է մահանում, ասում են կամ Եհովայի վկա է, կամ էմո է: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բանակում և ոստիկանությունում սպանվող  երեխաները սպանվում են ոչ Եհովայի վկաներից, ոչ էլ էմոներից, այլ հայ քրիստոնյա սպաերի ձեռքով:

Tekali Taxi