Home / Армения / Ազատամարտիկի հողերը խլում են` պատգամավորի և շեյխի համար. ակցիա

Ազատամարտիկի հողերը խլում են` պատգամավորի և շեյխի համար. ակցիա

Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի սեփականությունը ցանկանում են խլել  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը` արաբ մի շեյխի հետ միասին: Այսպես է բացատրել այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի նպատակն ակցիայի կազմակերպիչ, լրագրող Թագուհի Թովմասյանը: 

Ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի սեփականության ակցիայի մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում էին վերանայել կայացված որոշումը, որի հիման վրա կատարվել է գործարքը: Ակցիային մասնակցում էին քաղաքացիներ ոչ միայն Երևանից, այլև Հրազդանից: Ակցիայի ավարտին Թագուհի Թովմասյանը հինգ տասնյակ ստորագրությամբ ՀՀ վարչապետին ուղղված նամակը հանձնեց կառավարության ընդունարան:

«Այս տարվա փետրվարի 25-ին դատարանը կայացրել է որոշում` Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին և այդ որոշումով մոտ 100 քաղաքացիներից և քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանից  ապօրինի հողեր են խլվել: Որոշումը կայացվել է Սահմանադրության և Մարդու իարվունքների Եվրոպական կոնվենցիայի մի շարք օրենքների խախտումներով:  Այսինքն` որևէ հիմնավորում չի ներկայացվել, թե կոնկրետ ինչի համար են այդ հողերը խլվում: Եվ այն մարդուց է հող խլվում, որը ժամանկին մեր համար հողեր է  ազատագրել: Սասուն Միքայելյանի հողատարածքը, որ կա, տրամադրվել է նրան կառավարության որոշմամբ` այնուհետև հիդրոէլեկտրոկայան կառուցելու նպատակով, բայց մեր երկրում հիդրոէլեկտրոկայանը ավելի քիչ նշանակություն ունի և  ավելի քիչ եկամտաբեր բիզնես է համարվում, քան` շեյխի դրած բիզնեսը` հանքային ջրերի գործարանը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Սասուն Միքայելյանի լիազոր ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանը լրագրողների  հետ զրույցում նշել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է քննի իրենց հայցը, որը ստրոագրել են 36 հոգի:

Ակցիայի մեկ այլ մասնակից հրազդանցի Ալետա Միքայելյանն էլ լրագորղներիհետ զրույցում ասաց.

«Մենք մշտական ջուր չունենք, պղտոր ջուր է: Էդ շեյխը, որ վերցնի ջուր չենք ունենա: Այդ տարածքը Հրազդանի սեփականությունն է, բայց հիմի տալիս են շեյխերին: Մի երկու հոգու գրպանները գումար են դրել, համաձայնվել են: Բայց մենք համաձայն չենք, ինչ գումարի մասին է խոսքը: Մենք թքած ունենք գումարների վրա: Բոլորը գիտեն, որ Հրազդանում փողը միշտ պարտվել է` թեկուզ ընտրությունների ժամանակ»:

Tekali Taxi