Home / Армения / Կանայք տարիքի հետ տղամարդկանցից խելացի են դառնում

Կանայք տարիքի հետ տղամարդկանցից խելացի են դառնում

Ամերիկացի գիտնականները` Ֆեյնբերգի համալսարանից, ապացուցել են, որ տարիքի հետ կանայք ավելի խելացի են դառնում, քան տղամարդիկ, գրում է rbc-ն:

Գիտնականների կարծիքով` այս երևույթը բացատրվում է կանանց էստրոգեն հորմոնի առկայությամբ, որը արտադրում են կնոջ ձվաբջիջները:

Էստրոգեն հորմոնն  անվանում են ուղեղի էլիքսիր: Այն մեծացնում է ուղեղի գործունեությունը և շատ հաճախ արտադրվում է նյարդային բջիջների վրա ազդակների հաշվին: Տարիքի հետ էստրոգենի քանակն ավելանում է: Այս հորմոնի մեծ քանակությունը, սակայն, վտանգավոր է սրտանոթային համակարգի համար և կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը:

Tekali Taxi