Home / Հայաստան / Հայաստանում ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը հատած 7 անձ

Հայաստանում ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը հատած 7 անձ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 21-ին տեղեկատվություն է ստացել հայ-թուրքական պետական սահմանի՝ ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ:

Նույն օրը ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում թվով 7 սահմանախախտները հայտնաբերվել և ձերբակալվել են։

Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով, հայտնում են ԱԱԾից:

Tekali Taxi