Home / Армения / Ռուսաստանցի հաղորդավարը դիմել է ոստիկանություն

Ռուսաստանցի հաղորդավարը դիմել է ոստիկանություն

Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները ոստիկանությանը հայտնել է, որ իրեն վտանգ է սպառնում: Երկար ժամանակ լրագրողին անհայտ անձինք հեռախոսազանգերով են սպառնացել, և բացառված չէ, որ վերջիններս փորձել են նաև ռումբ տեղադրել Պոզների ավտոմեքենայի մեջ: Հաղորդավարն իր «Յագուար» մեքենայի մոտ երկու կասկածելի անձ է նկատել, գրում է Твой день պարբերականը:

Պոզների խոսքով` ինքն ուշադրություն չի դարձրել հեռախոսազանգերի վրա, սակայն մեքենայի հետ կապված միջադեպը նա չէր կարող անտեսել: Լրագրողն այն կարծիքին է, որ չարագործները ցանկացել են պայթուցիկ սարք տեղադրել իր մեքենայի մեջ:

Երբ անհայտ անձինք նկատել են իրեն, երկու տարբեր մեքենաներով արագ անհետացել են տարածքից:

Միևնույն ժամնակ, հաղորդավարը չի բացառում, որ այդ երկու անձինք պարզապես  ցանկացել են գողանալ մեքենան, որը նոր է և թանկարժեք:

Նշենք նաև, որ Պոզները վերջին շրջանում սկանդալի մեջ էր ներքաշվել` կապված Մոսկվայի կենտրոնում հեռուստալրագրությանը նվիրված դպրոցի կառուցման հետ: Մի շարք ակտիվիստներ դեմ էին հանդես եկել այդ նախագծին, ինչպես նաև հաղորդավարի գործունեությանը:

Tekali Taxi