Home / Հայաստան / Facebook-ն արգելափակել է ռուսաստանցի քաղբանտարկյալի էջը

Facebook-ն արգելափակել է ռուսաստանցի քաղբանտարկյալի էջը

ЮКОС-ի նախկին ղեկավար, քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկու ֆեյբուքյան էջն արգելափակված է: Այս էջում տեղեկատվություն էր զետեղվում Խոդորկովսկու դատավարության մասին, հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը:

Խոդորկովսկու և Լեբեդևի մամուլի կենտրոնի աշխատակցի Մաքսիմ Դբարի հաղորդմամբ` Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը փակել է Խոդորկովսկու էջն առանց որևէ նախազգուշացման: Դբարը հույս է հայտնել, որ ֆեյբուքյան էջի արգելափակումը որևէ քաղաքական հիմք չունի:

Tekali Taxi