Home / Հայաստան / Աղջիկները պետք է ամուսնանան 16 տարեկանում, կարծում է Իրանի նախագահը

Աղջիկները պետք է ամուսնանան 16 տարեկանում, կարծում է Իրանի նախագահը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այն կարծիքին է, որ իրանցի աղջիկները պետք է 16 տարեկանում ամուսնանան, ինչը հնարավորություն կընձեռի շատ կարճ ժամանակահատվածում ավելացնել բնակչության թիվը:

Այժմ Իրանում կանայք ամուսնանում են միջինը 24 տարեկանում: Իրանի նախագահի կարծիքով` այսչափ «ուշացած» ամուսնությունների համար որևէ իրական հիմք չկա, հաղորդում է Associated Press-ը:

Նախագահին չի բավարարում նաև  տղամարդկանց ամուսնանալու տարիքը, որոնք հիմնականում ընտանիք են կազմում 26 տարեկան հասակում: «Տղաները պիտի ամուսնանան 20 տարեկանում»,- հայտարարել է նախագահը:

Tekali Taxi