Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Կոալիցիան կքննարկի քաղբանտարկյալների հարցը

«Հայկական ժամանակ». Կոալիցիան կքննարկի քաղբանտարկյալների հարցը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ եկող շաբաթ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները քննարկելու են անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների հարցը:

 «Մենք ունենք արդեն համաձայնություն, որ եկող շաբաթ այդ քննարկումն անց ենք կացնելու», – ասաց Սաֆարյանը: Կոալիցիան քննարկելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավոր ճանապարհները: «Մենք մեկ անգամ ևս կնայենք հարցի իրավական լուծման հնարավորությունները և կարձանագրենք նաև մեր քաղաքական մոտեցումները»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Իշխանությունը փորձելու է քաղբանտարկյալների ազատ արձակման ճանապարհը գտնել մինչ եկող տարեսկզբին սպասվող ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնարական Թոմաս Համմարբերգի և Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հայաստանյան այցը:

Tekali Taxi