Home / Հայաստան / Բաքվում սպառնում են Հայաստանը փոխարինել Նախիջևանով

Բաքվում սպառնում են Հայաստանը փոխարինել Նախիջևանով

Բաքվում Ղարաբաղի հարցով կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր են մշակել: Կարճաժամկետ ծրագրի էությունը կայանում է ողջ տարածաշրջանից Հայաստանի տնտեսական մեկուսացման մեջ, ընդ որում, ըստ Ադրբեջանի ծրագրի,  Նախիջևանը պետք է աշխարհին ավելի հարմար գներ առաջարկի, քան Հայաստանը: Այս մասին «Նովոստի-Ազերբայջանին»-ին հայտնել է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն:

Նրա խոսքով` Նախիջևանը Թուրքիայի և Իրանի միջև հզոր էներգետիկ կապուղու կվերածվի, այն «փոքր Հայաստան կդառնա» տարածաշրջանի համար:

«Նախիջևանը կդառնա առևտրի կենտրոն, իսկ գունավոր մետաղները, որոնք Հայաստանը արտերկիր է արտահանում, այլ պետությունների համար ավելի շահավետ կլինի գնել Ադրբեջանից: Մեր պետությունը կարող է փայլաթիթեղ և  քլորպրեն արտադրող գործարաններ բացել, որոնց արտադրությամբ զբաղվում է Հայաստանը, ինչպես նաև այլ ձեռնարկություններ հիմնել, որոնք կզբաղվեն Հայաստանին բնորոշ ապրանքների արտադրությամբ»,- ասել է քաղաքագետը:

Tekali Taxi