Home / Հայաստան / Ընդդիմությունը կարծում է, որ բաց չի թողնի արդյունքի հասնելու պահը

Ընդդիմությունը կարծում է, որ բաց չի թողնի արդյունքի հասնելու պահը

Երեկ երեկոյան Հայ ազգային կոնգրեսի Նոր Նորքի շտաբում Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Նոր Նորքի Կոնգրեսի ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցել են մոտ երկու հարյուր ակտիվիստներ: Կոնգրեսի ներկայացուցիչները  խոսել են սոցիալ-տնտեսական իրավիճակի, քաղբանտարկյալների, Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության մասին: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշել է, որ ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը սկսում է հանրահավաքների շարքը և փորձում է տեսնել` «ինչքան ժողովուրդ է հավաքվում, ինչքան է ռեժիմը թուլացել և ինչքան է ռեժիմի հնարավորությունները` վախեցնելու ինչ-որ մարդկանց»:

«Մենք փորձելու ենք այս ռեժիմի ամրությունը և ես համոզված եմ, որ շատ արագ, համենայնդեպս, այդ պրոցեսները այդ ուղղությամբ են գնում, մենք տեսնելու ենք թուլացումը, ու կարծում եմ` մենք բաց չենք թողնի այս պահը, երբ պետք է գնալ և հասնել արդյունքի»,- նշել է  Զուրաբյանը:

Tekali Taxi