Home / Հայաստան / Ադրբեջանը վիսկի է արտադրելու

Ադրբեջանը վիսկի է արտադրելու

Կովկասի տարածքում Ադրբեջանն առաջին պետությունն է, որ սկսում է վիսկի արտադրել, գրում է Fineko/abc.az-ը: Товуз-Балтия ընկերության գլխավոր տնօրեն Նայիգ Մամեդհասանովի խոսքով` վիսկիի արտադրությունը սկսելը շոտլանդական կողմի նախաձեռնությունն է:

«Մինչ ընթացիկ տարվա ավարտը 15 հազար շիշ խմիչք է արտադրվելու, իսկ հետագա արտադրությունը կախված կլինի շուկայի արձագանքից: Միաժամանակ գերմանական արտադրողներն արդեն իսկ հետաքրքրված են մեր վիսկիով: Նրանց խոսքով`իրենց մոտ արդեն իսկ վիսկիի հնդկական արտադրության պահանջարկ կա»,-ասել է Մամեդհասանովը:

Այժմ Товуз-Балтия ընկերությունն ադրբեջանական շուկայում իրացնում է իր արտադրանքի 20%-ը: 80%-ը արտահանում են ԱՊՀ և Եվրամիության երկրներ:

Tekali Taxi