Home / Հայաստան / Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ զինամթերք են հայտնաբերել

Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ զինամթերք են հայտնաբերել

Նոյեմբերի 23-ին, ժամը 15.20-ին անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ  Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող շինարարության աղբարկղների մոտ զինամթերք է թողել:

Ոստիկանության ծառայողները նշված վայրում, հայտնաբերել են պարկի մեջ փաթաթված «ԻԺ-18» որսորդական հրացան, «Բրաունինգ» գազային ատրճանակ,  ինքնաձիգի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 263 փամփուշտ, 49 հրապատիճ-պայթուցիչ և ինքնաձիգի մասեր: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հայտնում է Ոստիկանությունը:

Tekali Taxi