Home / Армения / «Միս Տիեզերքը» չինացիներին շփոթել է կորեացիների հետ

«Միս Տիեզերքը» չինացիներին շփոթել է կորեացիների հետ

1996 թվականի «Միս Տիեզերք» տիտղոսը կրող վենեսուելացի Ալիսիա Մաչադոն, Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանելով Ենփխենդո կղզում տեղի ունեցած ռազմական գործողությունները, սխալ է թույլ տվել: 33-ամյա գեղեցկուհին կորեանցիներին շփոթել է չինացիների հետ:

«Ես կոչ եմ անում ինձ հետ միասին աղոթել աշխարհում խաղաղության համար, ինչպես նաև նրա համար, որ չինացիների միջև այս հակամարտությունը ավելի խոշոր բախման չվերածվի»,- իր բլոգում գրել է Մաչադոն:

Հավանաբար, «Միս տիեզերք»-ը նկատի է ունեցել Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական բախումը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Հյուսիսային Կորեան ռմբակոծել էր Հարավային Կորեային պատկանող Ենփխենդո կղզին:

Tekali Taxi