Home / Հայաստան / Չեմպիոնների Լիգա. ևս 7 թիմ՝ 1/8 եզրափակիչում

Չեմպիոնների Լիգա. ևս 7 թիմ՝ 1/8 եզրափակիչում

Չորեքշաբթի կայացած Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի 8 հանդիպումներից հետո ևս 7 թիմ ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակիչում: A խմբում «Ինտերը» և «Տոտենհեմը» հաղթանակներ տարան, համապատասխանաբար, «Տվենտեի» և «Վերդերի» նկատմամբ և անհասանաելի դարձան մրցակիցների համար:

B խմբում «Շալկե 04-ը» պարտության մատնեց Լիոնի «Օլիմպիկին», որից հետո երկու թիմերն էլ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին: Լիոնցիներին դա հաջողվեց անել միայն այն բանի շնորհիվ, որ իրենց հիմանկան մրցակիցը՝ պորտուգալական «Բենֆիկան», խոշոր 0:3 հաշվով պաշտվեց Թել-Ավիվի «Հապոելին»:

C խմբում իրենց խնդիրները լուծեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վալենսիան». վերջինս 6:1 հաշվով ջախջախեց Թուրքիայի չեմպիոն «Բուրսասպորին»: Նշենք, որ առաջին խաղակեսում վալենսիացիներն արդեն իսկ 4 գնդակ էին խփել՝ դա անելով 20 րոպեի ընթացքում:

D խմբում իսպանական «Բարսելոնան» 3:0 հաշվով Աթենքում հաղթեց «Պանատինաիկոսին» և ապահովեց առաջին տեղը: Երկրորդ տեղի հիմնական հավակնորդը դանիական «Կոպենհագենն» է, որը իր նպատակին կհասնի այն դեպքում, եթե վերջին տուրում սեփական հարկի տակ պարտության մատնի խմբի հետնապահին հունական «Պանատինաիկոսին»:

A խումբ

Ինտեր, Իտալիա – Տվենտե, Հոլանդիա 1:0
Տոտենհեմ, Անգլիա – Վերդեր, Գերմանիա 3:0

Տոտենհեմ՝ 10 միավոր, Ինտեր՝ 10 միավոր, Տվենտե՝ 5 միավոր, Վերդեր՝ 2 միավոր

B խումբ

Շալկե 04, Գերմանիա – Օլիմպիկ Լիոն, Ֆրանսիա 3:0
Հապոել Թել-Ավիվ, Իսրայել  – Բենֆիկա, Պորտուգալիա 3:0

Շալկե 04՝ 10 միավոր, Օլիմպիկ՝ 9 միավոր, Բենֆիկա՝ 6 միավոր, Հապոել՝ 4 միավոր

C խումբ

Գլազգո Ռեյնջերս, Շոտլանդիա – Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա 0:1
Վալենսիա, Իսպանիա – Բուրսասպոր, Թուրքիա 6:1

Մանչեսթեր Յունայթեդ՝ 13 միավոր, Վալենսիա՝ 10 միավոր, Գլազգո Ռեյնջերս՝ 5 միավոր, Բուրսասպոր՝ 0 միավոր

D խումբ

Պանատինաիկոս, Հունաստան – Բարսելոնա, Իսպանիա 0:3
Ռուբին, Ռուսաստան – Կոպենհագեն, Դանիա 1:0

Բարսելոնա՝ 11 միավոր, Կոպնեհագեն՝ 7 միավոր, Ռուբին՝ 6 միավոր, Պանատինաիկոս՝ 2 միավոր

Tekali Taxi