Home / Հայաստան / Բրիտանացիները պարզել են 20-րդ դարի ամենաձանձրալի օրը

Բրիտանացիները պարզել են 20-րդ դարի ամենաձանձրալի օրը

Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող բրիտանացի փորձագետները հաշվարկել են, թե որն է եղել 20-րդ դարի ամենաձանձրալի օրը, գրում է The Daily Record-ը:

Փորձագետները պարզել են, որ 1954 թվականի ապրիլի 11-ը ամենաձանձրալի օրն է, երբ աշխարհում ոչ մի խոշոր իրադարձություն տեղի չի ունեցել:

Այս օրը պարզելու գաղափարը պատկանում է Ուիլյամ Թանստոլ Փիդոյին, ում մշակած ծրագիրը կոչվում է «Ճշմարիտ գիտելիք»:  Ծրագրում փորձագետը 20-րդ դարի յուրաքանչյուր օրվան վերաբերող մոտ 300 հազար փաստ է ներմուծել և ստացել է իր հարցի պատասխանը:

1954 թվականի ապրիլի 11-ին, որը կիրակի է եղել, Բելգիայում ընտրություններ են տեղի ունեցել, Մեծ Բրիտանիայում մահացել է Oldham Athletic թիմի ֆուտբոլիստ Ջեք Շաֆլբոթեմը, իսկ Թուրքիայում ծնվել է Աբդուլա Աթալարը, ով գիտնական է դարձել:

Tekali Taxi