Home / Հայաստան / Epress.am-ն ապահովեց իր տեղը լրագրողների առաջնության կիսաեզրափակիչում

Epress.am-ն ապահովեց իր տեղը լրագրողների առաջնության կիսաեզրափակիչում

Երեկ «Միկա» մարզադահլիճում կայացան «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրագրողների ֆուտզալի մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումները:

A խմբում հանդիպեցին առաջատարները` «Արմենպրեսը» և «Մեդիամաքսը», ովքեր մինչ այդ միավորներ չէին կորցրել: Խաղն անցավ համառ պայքարում և ավարտվեց 3:3 հաշվով: Նույն խմբում Lragir.am-ը հաղթեց «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա» թիմին 3:2 հաշվով: A խմբում 7 միավորով առաջին տեղն է զբաղեցնում «Արմենպրեսը»:

B խմբում «Արևածաղիկը» 4:3 հաշվով պարտության մատնեց Armfootball.com թիմին, իսկ Epress.am-ը 9:2 հաշվով հաղթեց Երևան TV-ին: Հաղթանակից հետո Epress.am-ն ապահովեց իր տեղը կիսաեզրափակիչում` 3 խաղում 9 միավոր վաստակելով:

Լրագրողների մրցաշարի 4-րդ և 5-րդ տուրերը կանցկացվեն երկուշաբթի և երեքշաբթի:

Tekali Taxi