Home / Армения / Իրատեսական չէ Աստանայից հետո ակնկալել ղարաբաղյան խնդրի լուծում. Զալբեր

Իրատեսական չէ Աստանայից հետո ակնկալել ղարաբաղյան խնդրի լուծում. Զալբեր

Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը կարող է նոր ազդակ դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերը:

«Գագաթաժողովից նոր ազդակներ եմ ակնկալում, որոնք ուղղված կլինեն քաղաքական կամքի դրսևորմանը` հակամարտության լուծման հարցում»,- ասել է Զալբերը:

Նրա խոսքով` պետք է, սակայն, իրատես լինել: «Այս հիմնախնդիրը բավական խորն է: Այն երկար պատմություն ունի: Երևի թե, այնքան էլ իրատեսական չէ ակնկալել, որ այստեղ խնդիրը լուծում կստանա»,- փորձագետի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միաժամանակ նա նշել է, որ գագաթաժողովի շրջանակներում հիմնախնդրի քննարկման արդյունքում կարելի է ակնկալել «մթնոլորտի բարելավում և առաջընթաց` կապված խնդրի լուծման համար առաջադրված պայմանների հետ»:

«Ի վերջո, հակամարտության կողմերն իրենք պիտի որոշեն: ԵԱՀԿ-ն կամ  Մինսկի խումբը, այլ պետությունների նախագահները կամ արտգործնախարարները կարող են միայն օգնել և նպաստել բանակցային գործընթացին»,- ամփոփել է Զալբերը:

Tekali Taxi