Home / Армения / Ալիևը առաջարկել է Ղարաբաղի հարցում կիրառել «աշխարհում գոյություն ունեցող դրական փորձը»

Ալիևը առաջարկել է Ղարաբաղի հարցում կիրառել «աշխարհում գոյություն ունեցող դրական փորձը»

Ադրբեջանի հիմնական խնդիրը Ղարաբաղյան հակամարտությունն է, խոստովանել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը 4-րդ գումարման Միլի մեջլիսի առաջին նիստում:

Ադրբեջանի առաջնորդի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավվածությունը արդեն 18 տարի արդյունք չի տալիս: Հարցի լուծման միակ ընդունելի տարբերակը Ալիևը տեսնում է Ղարաբաղից հայկական բնակչության դուրս բերման մեջ, որոնց նա անվանել է «նվաճողներ»:

Ադրբեջանի առաջնորդն առաջարկել է Ղարաբաղի հարցում կիրառել աշխարհում գոյություն ունեցող ինքնավարության հետ կապված դրական փորձըքանի որ Բաքուն «երբեք անկախություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղին»:

Միաժամանակ Ալիևը հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման հարցում դրական զարգացումներ կլինեն:

«Հայաստանը որոշիչ պահին հետ է կանգնում նախօրոք համաձայնեցված պայմանավորվածություններից` կրկին հանդես գալով անիրական առաջարկություններով, որոնք ուղղակի անընդունելի են: Մենք հասկանում ենք, որ գերտերությունները խաղաղություն և կայունթյուն են ցանկանում ամբողջ աշխարհում և տարածաշրջանում: Մենք նույնն ենք ցանկանում: Բայց դա չի նշանակում, որ հարցի լուծումը սառեցված պիտի մնա»,- Ալիևի խոսքը մեջբերում է AZE.az-ը:

Tekali Taxi