Home / Армения / Հայաստանում նոյեմբերին համատարած գնաճ է գրանցվել

Հայաստանում նոյեմբերին համատարած գնաճ է գրանցվել

2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնաճ, ինչը հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 3.1% գնաճի արդյունք է, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ): Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% նվազում:

2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 3.3% գնաճ, ինչը հիմնականում շաքարավազի, ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 3.8-12.8% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-12.8% գնաճ, իսկ 2-ում` 0.1% գնանկում:

2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրված 0.5% գնաճը հիմնականում պայմանավորվել է վառելիքի 1.2%, մշակույթի ապրանքների 1.4%, ոսկերչական ապրանքների 1.6%, գործվածքի 2.9% գնաճով: Գորգեղենի, խոհանոցային սպասքի, շինանյութերի, գրենական պիտույքների, կոշկեղենի, տեքստիլեղենի, գեղահարդարման ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1-0.3%-ով:

2010թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7%, ինչը 0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%):

ԱՎԾ-ի կողմից Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.4-2.6%-ով, այդ թվում, մայրաքաղաքում գնաճը կազմել է 1.4%:

Tekali Taxi