Home / Հայաստան / ԱՄՆ-ը փնտրում է գաղտնի փաստաթղթերը տրամադրողին կառավարության ներսում

ԱՄՆ-ը փնտրում է գաղտնի փաստաթղթերը տրամադրողին կառավարության ներսում

ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաները այլևս չեն հերքում, որ WikiLeaks կազմակերպության կողմից հրապարակված աղմկահարույց գաղտնի փաստաթղթերն իրական են: Ավելին` երեկ Վաշինգթոնում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ «բոլորս հասկանում ենք, թե ով է պատասխանատու այդ փաստաթղթերը հրապարակելու համար»:

«Դա անհատ է, ով աշխատում է ԱՄՆ կառավարությունում, ում այժմ փնտրում են ընթացող հետաքննության շրջանակներում: Ավելի լայն իմաստով դա WikiLeaks-ն է, որը որոշում է կայացրել տրամադրել փաստաթղթերն այն շրջանակներին, որոնք իրավունք չունեն դրանք ընթերցել», – նշել է Քրոուլին:

Նա ընդունել է, որ ԱՄՆ-ի համար բավական բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Մենք ամեն ինչ անում ենք միջադեպի ազդեցությունը մեղմելու համար: Մենք շարունակելու ենք երկխոսությունը այլ երկրների հետ լինի դա Թուրքիան, թե այլ պետություն (WikiLeaks-ը Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան մեծ թվով փաստաթղթեր է հրապարակել – Epress.am): Մենք որքան հնարավոր է շատ կաշխատենք վստահությունը վերականգնելու համար», – ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը:

Tekali Taxi