Home / Հայաստան / Հայաստանում գրիպի հիվանդացության դեպքերը նվազել են

Հայաստանում գրիպի հիվանդացության դեպքերը նվազել են

Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանրապետությունում համեմատաբար հանգիստ է, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Ամսական մոնիտորինգի արդյունքներով նախորդ տարվա համեմատ հունվար-հոկտեմբեր ամիսներին սուր շնչառական վարակների հիվանդացությունը նվազել է 1,3 անգամ, հաստատված գրիպի հիվանդացությունը` 4 անգամ:

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի սկզբի հետ կապված հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիտորինգ, որի տվյալներով 2010թ. անցած շաբաթվա ընթացքում արձանագրված  գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են, մասնավորապես` ընհանուր հիվանդացությունը  նվազել է  5,4  անգամ, 0-14 տարեկանների տարիքային խմբում` 4.9 անգամ, իսկ 14 տարեկանից բարձր տարիքային խմբում` 3 անգամ:

Tekali Taxi