Home / Հայաստան / Եվրոպայի ամենահարուստ մարդը Պուտինն է

Եվրոպայի ամենահարուստ մարդը Պուտինն է

Արևմուտքը Ռուսաստանին համարում է ամբողջապես կոռումպացված, բռնապետական երկիր` վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, փաստում են WikiLeaks-ի գաղտնազերծումները:

Նրանց տվյալներով` օլիգարխները, պետական պաշտոնյաները և կազմակերպված հանցագործությունը ՌԴ-ում սերտ կապերի մեջ են և միասին ստեղծել են «վիրտուալ մաֆիոզ պետություն» երկրի ներսում: ԱՄՆ քաղաքագետներն անմիաջական կապ են տեսնում Պուտինի և հանցավոր աշխարհի միջև:

Զենքի անօրինական վաճառք, փողերի լվացում, առանձին անհատների անձնական հարստացում, պետական կառույցների կողմից հանցագործների պաշտպանություն, գաղտնի հաշիվներ Կիպրոսի բանկերում` այսպես է բնութագրվում ռուսական իրականությունը ամերիկյան դիվանագետների փաստաթղթերում: Ռուսաստանում տրվող կաշառքի ամբողջ ծավալը կազմում է տարեկան 300 մլրդ դոլար:

Ռուսաստանի լրտեսները չեն խանգարում խոշոր հանցագործ հեղինակություններին, զբաղվելով, մասնվորապես զենքի անօրինական տեղափոխումով: Արևմտյան քննիչները, որոնք զբաղվել են «ռուսական մաֆիայով» Իսպանիայում, պարզել են, որ այս գործում խառնված են ռուսաստանցի դատախազները, պաշտպանության ոլորտի աշխատակիցները, ինչպես նաև որոշ քաղաքական գործիչներ:

Ինչ վերաբերում է ՌԴ վարչապետին, ամերիկացի քաղաքագետները շշուկներ են փոխանցում այն մասին, որ նա ունի անօրինական եկամուտներ, որոնք հմտորեն քողարկվում են արտասահմանում: Մասնավորապես, հիշատակվում է «իրեն գաղտնիության շղարշով պատած շվեցարական նավթային Gunvor ընկերությունը», որը կարող է լինել Պուտինի անհայտ հարստության աղբյուրը:

Միաժամանակ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ենթադրություն է անում այն մասին, որ հետնորդի ընտրության ժամանակ Պուտինը ղեկավարվում էր հենց անօրինական հարստությունը պահպանելու սկզբունքներով: Ընդդիմադիր աղբյուրները հայտնել են Ռայսին, որ ներկայիս վարչապետը ուղղակի վախենում էր նախագահի պաշտոնում ուժեղ առաջնորդ տեսնել, ենթադրելով, որ այդ դեպքում կարող է հայտնվել հետախուզության մեջ:

Ոչ պաշտոնական հաշվարկներով` Ռուսաստանի վարչապետի կարողությունը կազմում է 40 մլրդ դոլար, ինչը նրան դարձնում է Եվոպայի ամենահարուստ և աշխարհում 4 հարուստ մարդը:

Tekali Taxi