Home / Армения / ՀՀ գլխավոր դատախազը հրաժարվել է զբաղեցնել ԱԱԾ պետի պաշտոնը

ՀՀ գլխավոր դատախազը հրաժարվել է զբաղեցնել ԱԱԾ պետի պաշտոնը

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը մտադիր է դեկտեմբերի 18-ին` ԱԱԾ աշխատակցի մասնագիտական տոնի օրը, թոշակի ուղարկել ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն առաջարկել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը:

Այդ քայլով Սերժ Սարգսյանը մտադրիր է նշանակել երկրի գլխավոր դատախազ: Օրաթերթը հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին, նշում է, որ Աղվան Հովսեփյանը հրաժարվել է թողնել զբաղեցրած պաշտոնն ու դառնալ ԱԱԾ տնօրեն:

Tekali Taxi