Home / Армения / Հայաստանցին Ռուսաստանում փորձել է հարսնացու փախցնել

Հայաստանցին Ռուսաստանում փորձել է հարսնացու փախցնել

2010թ. սեպտեմբերին Չելյաբինսկում 27-ամյա Խաչիկ Սահակյանը ծանոթացել է 18-ամյա ուսանողուհու հետ և շուտով ամուսնության առաջարկ է արել: Բայց ուսանողուհին մերժել է:

Ինչպես տեղեկացնում է Չելյաբինսկի Հետախուզական կոմիտեի քննչական վարչությունը` Սահակյանը որոշել է ուժով ստիպել աղջկան ամուսնանալ իր հետ:

«Комосмольская правда»-ն հաղորդում է, որ հոկտեմբերին նա աղջկա հետ եկել է բնակարան, որտեղ զույգին սպասում էր Խաչիկի 38-ամյա ընկերուհի Մարինա Մինոսյանը: Վերջինիս հետ նա պայմանավորվել էր աղջկան փակի տակ պահել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի տվել ամուսնանալու համաձայնություն: Նրան 24 ժամից ավել փակի տակ են պահել: Բարեբախտաբար ռուս ուսանողուհուն հաջողվել է մոտենալ պատուհանին և «օգնություն» գոռալ: Դռնապանը լսել է և ոստիկանություն կանչել:

Քրեական հետաքննությունն արդեն ավարտված է: Հայաստանցիները մեղադրվում են մարդուն անօրինական կերպով ազատությունից զրկելու մեջ:

Tekali Taxi