Home / Армения / «Առավոտ». Գեներալ Մանվելի որդին մա՞րդ է ծեծել

«Առավոտ». Գեներալ Մանվելի որդին մա՞րդ է ծեծել

Օրաթերթը գրում է, որ արդեն երկու-երեք օր է` Էջմիածնում հերթական աղմկոտ պատմությունն է շրջանառվում գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանքի շուրջ:

Խոսակցություններ են պտտվում, որ գեներալ հոր թիկունքով քաղաքապետ դարձած որդին` Կարեն Գրիգորյանը, մի քաղաքացու է ծեծել: Շրջանառվող մի վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել Էջմիածին, մյուս վարկածի համաձայն` Արմավիր քաղաքում: «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, այս պատմության մեջ միակ հստակ բանն այն է, որ դեպքը տեղի է ունեցել գովազդային պաստառներ փակցնելիս:  Թե ում կամ ինչ բնույթի պաստառներ է փակցրել գեներալի որդու զոհ դարձած երիտասարդը, հայտնի չէ: Պարզ է միայն, որ Կարենը մոտեցել է, զրույցը շատ արագ վերածվել է ծեծկռտուքի: «Առավոտին» առայժմ չհաջողվեց ճշտել քաղաքապետի կողմից դաժան ծեծի ենթարկված քաղաքացու անուն-ազգանունը: Թեև մեր աղբյուրը վստահեցրեց, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցված, այդուհանդերձ երեկ ամբողջ օրը ոստիկանությունից չհաջողվեց ոչինչ ճշտել: Դեպքի մասին որևէ հաղորդագրություն չգտնվեց նաև ոստիկանության ամփոփագրերում: «Առավոտին» չհաջողվեց կապվել նաև գեներալի քաղաքապետ որդու հետ: Նա այդպես էլ ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց որևէ հեռախոսազանգի: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Էջմիածնում հողին հանձնեցին գեներալի ընտանիքի հերթական զոհին` «Ճուտ Գևորգ» մականունով, ով գեներալի կնոջ` Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ի տնօրենն էր: Պաշտոնական վարկածի համաձայն, նրան «դրդել էին ինքնասպանության»:

Tekali Taxi