Home / Армения / Լոս Անջելեսում հայերը կրակել են միմյանց վրա. կա զոհ

Լոս Անջելեսում հայերը կրակել են միմյանց վրա. կա զոհ

Դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան Լոս Անջելեսում hայկական հանցագործ խմբավորման անդամների միջև վեճը վերաճել է փոխհրաձգության, որի հետևանքով 1 մարդ մահացել է, ևս մեկը` ծանր վիրավորվել:
 
Ականատեսների վկայությամբ` արագ սննդի կետերից մեկի կայանատեղում 4 անձինք` սեփական մեքենաներով, սկսել են բղավել միմյանց վրա, որից հետո էլ գրանցվել է միջադեպը: Ոստիկանությունը տեղում հայտնաբերել է 2 զոհ` հրացանից արձակած գնդակների վնասվածքով:

Վիրավորները տեղափոխվել են Սուրբ Խաչ Հիվանդանոց, որտեղ 30-ամյա տղամարդը մահացել է, իսկ մյուսին օգնություն են ցուցաբերել: Այս մասին հայտնում է swrnn.com-ը:

Tekali Taxi