Home / Армения / «Հրապարակ». Արամ Կանդայանը Սերժ Սարգսյանի փեսայի սանիկն է

«Հրապարակ». Արամ Կանդայանը Սերժ Սարգսյանի փեսայի սանիկն է

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից ՀՀ նախագահի արարողակարգի վարչության պետի տեղակալ Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու փաստի և դրան հետևած հրաժարականի կապակցությամբ օրաթերթը երկու դիտարկում է ներկայացնում:

Վերջին օրերին աղմուկ հանած և քաղաքապետի հրաժարականի պատճառ դարձած իրադարձությունը լուսաբանելիս լրատվամիջոցները բաց են թողել երկու փոքրիկ հանգամանք. Արամ Կանդայանի, որը ծեծի էր ենթարկվել Գագիկ Բեգլարյանի կողմից, պատահական մարդ չէ` նա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկն է, և նրա մայրը մտերիմ է նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

Tekali Taxi