Home / Армения / Աշոտ Եղիազարյանին աշխատավարձից չեն զրկի

Աշոտ Եղիազարյանին աշխատավարձից չեն զրկի

Ռուսաստանի Պետդումայի` Մանդատների և պատգամավորական էթիկայի հարցերով զբաղվող հանձնաժողովը որոշել է, որ վերջերս անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր Աշոտ Եղիազարյանը պահպանելու է իր մանդատը և շարունակելու է աշխատավարձ ստանալ, հայտնում է «Վեդոմոստի» թերթը:

Հիշեցնենք, որ Աշոտ Եղիազարյանը, ով մեղադրվում է խոշոր չափի մեքենայությունների հետ, այժմ թաքնվում է ԱՄՆ-ում, քանի որ, իր խոսքով, անհանգստացած է իր ընթանիքի անվտանգության համար:

Պետդումայի հանձնաժողովի որոշման մեջ նշված է, որ Եղիազարյանն արդեն վաղուց չի կատարում իր պարտավորությունները, չի ներկայանում նիստերին, սակայն պալատը չի կարող նրան զրկել աշխատավարձից:    

Tekali Taxi