Home / Հայաստան / Գյուղացիներն իրենց մեքենաները հատուկ կարգով կապահովագրվեն

Գյուղացիներն իրենց մեքենաները հատուկ կարգով կապահովագրվեն

ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարտադիր ապահովագրությանը վերաբերող հանձնարարական է տվել ՀՀ ոստիկանությանը:

Նա նշել է, որ պարտադիր ապահովագրության ինստիտուտը, որ հունվարի 1-ից մտնելու է ուժի մեջ, ենթադրում է, որ այն ավտոմեքենաները, որ ժամանակավորապես չեն օգտագործվում, կարող են չապահովագրվել կամ ապահովագրվել այն ժամկետի համար, որ դրանք օգտագործվելու են։

«Խոսքը, առաջին հերթին, համայնքներում, գյուղական շրջաններում գտնվող ավտոմեքենաների մասին է, որոնք օգտագործվում են գյուղացիների կողմից տարվա ընթացքում երկու-երեք ամիս և դրանց քանակը բավականին մեծ է։ Մենք պետք է հազարավոր գյուղացիների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նրանք կարողանան այդ երկու-երեք ամիսների ընթացքում շահագործեն իրենց ավտոտրանսպորտը և ապահովագրություն իրականացնեն միայն այդ ժամանակահատվածի համար։ Սա նշանակում է, որ ոստիկանությունը պետք է հատուկ կարգեր սահմանի հեշտացված ծառայություն մատուցելու համար», – ասել է Տիգրան Սարգսյանը։

Նա հանձնարարել է ոստիկանությանը մեկ շաբաթվա ընթացքում կառավարություն ներկայացնել համապատասխան որոշում, որտեղ հստակ նկարագրված կլինի այդ կարգը, և նաև նվազագույնի կհասցվեն այն ծախսերը, որոնք պետք է իրականացնեն գյուղացիները մեքենաները հաշվառման վերցնելու կամ հաշվառումից հանելու համար։

Tekali Taxi