Home / Հայաստան / «Հրապարակ». Օլիգարխիան կողմ է Տարոն Մարգարյանին

«Հրապարակ». Օլիգարխիան կողմ է Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ի միակ թեկնածուն չէ, նշում է օրաթերթը:

Մեզ հասած տեղեկություններով` նախագահականում քննարկում են նաև ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար, առողջապահության ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանի թեկնածությունը, որը նախկինում առողջապահության փոխնախարար է եղել: Տարոն Մարգարյանին շատ երիտասարդ են համարում: Ի դեպ, մեր տեղեկություններով, նախօրեին ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին, ըստ որոշ տեղեկությունների, մասնակցել է նաև Գագիկ Բեգլարյանը, քննարկվել է նաև Տարոն Մարգարյանի թեկնածությունը սատարելու հարցը: Ասել է թե` օլիգարխիան կողմ է Տարոնին:

Tekali Taxi