Home / Армения / Հայաստանցին 50 տոննա միս է գողացել Սանկտ-Պետերբուրգում

Հայաստանցին 50 տոննա միս է գողացել Սանկտ-Պետերբուրգում

Մոսկվայի հարավում բերման են ենթարկել պետերբուրգցի գործարարից 50 տոննա միս գողացած խմբի անդամներից մեկին, այս մասին БалтИнфо-ին հայտնել են իրավապահ մարմիններում:

Սանկտ-Պետերբուրգի խոշոր ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանություն է դիմել` հայտարարելով, որ պահեստից 5 մլն ռուբլի արժողությամբ 50 տոննա միս է գողացվել: Ինչպես պարզվեց հետաքննության ընթացքում, անհայտ անձինք պահեստապետին կեղծ փաստաթղթեր են ներկայացրել և հայտարարել են, որ ապրանքը պետք է շտապ Չելյաբինսկ տեղափոխել: Ապրանքը տեղափոխել են բեռնատար մեքենա և փախուստի դիմել:

Պահեստի անվտանգության աշխատակիցները հասցրել են գրանցել մեքենայի համարները: Պարզվել է, որ մեքենան վարձակալության է տրվել` մեկանգամյա օգտագործման նպատակով: Ապրանքը տեղափոխվել է մերձմոսկովյան Ժելեզնոդորոժնի քաղաք, որտեղ էլ հայտնաբերվել է: Բերման է ենթարկվել հանցավոր խմբի անդամներից մեկը` 35-ամյա հայաստանցի մի տղամարդ: Ներկայումս հետաքննություն է կատարվում խմբի մյուս անդամների որոնման ուղղությամբ: 

Tekali Taxi