Home / Հայաստան / «Առավոտ». Հայաստանը ԵԽԽՎ-ում նոր համազեկուցող ունեցավ

«Առավոտ». Հայաստանը ԵԽԽՎ-ում նոր համազեկուցող ունեցավ

Երեկ Փարիզում գումարվել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում 7-րդ հարցը Հայաստանի հարցով նոր համազեկուցողի ընտրությունն էր` Գորան Լինդբլադի փոխարեն:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ նիստից հետո պատասխանելով «Առավոտի» հարցերին` ասաց, որ նոր համազեկուցող Ակսել Ֆիշերն ազգությամբ գերմանացի է: Նոր համազեկուցողի հետ հայաստանյան պատվիրակության շփումը երեկ շատ կարճ է եղել: «Ես ընդամենը շնորհավորեցի նրան», – ասաց Դավիթ Հարությունյանը:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդդիմության անունից խնդրել է, որ իրենց ներկայացրած «Ընտրական օրենսգրքի» նախագիծը ևս ուղարկվի Վենետիկի հանձնաժողով` մոնիտորինգի հանձնաժողովի անունից: Որոշվեց, որ կուղարկվի:

Tekali Taxi