Գլխավոր / Հայաստան / Օտարալեզու դպրոցների դեմ Երևանում երթ կանցկացնեն

Օտարալեզու դպրոցների դեմ Երևանում երթ կանցկացնեն

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի երթ է անցկացնելու Կառավարության, Կրթության և Գիտության նախարարության, Նախագահի նստավայրի և Ազգային Ժողովի առջև: Ինչպես ասված է նախաձեռնության հայտարարության մեջ, երթը կսկսվի դեկտեմբերի 14-ին՝ երեքշաբթի օրը, ժամը 10.00-ին Կառավարության նստավայրի կենտրոնական մուտքի մոտ:

«Օտարալեզու դպրոցների տխրահռչակ օրինագծերը կառավարությունը մտցրել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգ: Փաստորեն, փորձ է արվում տարեմուտին մի շարք օրենքների շարքում աննկատ անցկացնել հանրության կողմից մերժելի «բարեփոխումը»: Եվս մեկ անգամ իշխանությունն ի ցույց է դնում մեր ազգային, քաղաքացիական ու մարդկային արժանապատվության և Անկախ Հայաստանի գաղափարի և իրականության հանդեպ իր արհամարհական և մերժողական վերաբերմունքը», – ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

Tekali Taxi