Գլխավոր / Армения / Երկու տասնյակ մարդ երթ է անցկացնում ՀՀ օրենքների դեմ

Երկու տասնյակ մարդ երթ է անցկացնում ՀՀ օրենքների դեմ

Այսօր Կառավարության շենքի դիմաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի երթ է սկսել` շարժվելով դեպի ՀՀ կրթության և գիտության նախարարության շենք:

Երթի մասնակիցները մոտ 20 հոգի էին, նրանք պատրաստվում են շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր, իսկ այնուհետև` Ազգային Ժողովի շենքի մոտ:

Միևնույն ժամանակ Կառավարության շենքի մոտակայքից բողոքի երթ էր սկսվել` ընդդեմ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում նշել են, որ «իրենք աչալուրջ են և պահանջում են շրջանառությունից հանել «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրինագիծը»:

Tekali Taxi