Գլխավոր / Армения / Հայաստանում օտարերկրացիների մոտ թմրանյութեր են հայտնաբերել

Հայաստանում օտարերկրացիների մոտ թմրանյութեր են հայտնաբերել

Դեկտեմբերի 11-ին  ՀՀ  Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևանի օդանավակայանով, տարանցիկ ճանապարհով  թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման  փորձ:

Օտարերկրյա երկու քաղաքացու  ուղեբեռի  կրկնակի զննությամբ հայտնաբերվել է «մետամֆետամին» տեսակի  ծանր թմրամիջոց, որը թաքցված է եղել  ճամպրուկի թաքստոցում, իսկ Մեղրիի   հսկիչ-անցագրային  կետով  փախուստի փորձ կատարելիս  ձերբակալվել է վերոհիշյալ հանցագործության   կազմակերպիչը, որի մոտ  հայտնաբերվել է նույնատիպ թմրամիջոց:

«Զվարթնոց» օդանավակայանում  և «Մեղրի»  հսկիչ-անցագրային կետում առգրավվել է 3կգ 680գրամ  ընդհանուր քաշով «մետամֆետամին» տեսակի   թմրամիջոց:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում  է ԱԱԾ Քննչական վարչությունը:

Tekali Taxi