Գլխավոր / Армения / Հայկական կոնյակը` Kremlin award ապրանքանիշի տակ, արդեն Մոսկվայում է

Հայկական կոնյակը` Kremlin award ապրանքանիշի տակ, արդեն Մոսկվայում է

Ռուսաստանցիները Նոր տարվա շեմին հնարավորություն ստացան համտեսել “Кремлевский” բրենդի տակ հայկական կոնյակը: Համապատասխան համաձայնագիր դեկտեմբերի 14-ին Կրեմլում ստորագրել են “Кремлевский”  առևտրի տունը և Երևանի «Արարատ» գործարանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
  
10, 15 և 20 տարի հնեցմամբ կոնյակը` Kremlin award ապրանքանիշի տակ, վաճառքի կհանվի դեկտեմբերի 15-ին: Ապրանքն արդեն հանձնվել է Մոսկվայի խանութների պահեստներին:

Գալիք տարվա ընթացքում Ռուսաստանում վաճառքների ենթադրվող ծավալը կազմելու է 180-200 հազար շիշ, իսկ հետագայում նախատեսվում է ավելացնել ծավալները մինչև 400-500 հազար շիշ:

Tekali Taxi