Գլխավոր / Армения / Սասուն Միքայելյանի հողերի հարցը հասցրեցին մինչև նախագահական

Սասուն Միքայելյանի հողերի հարցը հասցրեցին մինչև նախագահական

Հրազդանի բնակիչները և Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները դեկտեմբերի 14-ին, ժամը երեքին, ինչպես խոստացել էին, հավաքվեցին կառավարության շենքի մոտ և սպասում էին Կառավարությանն ուղղած իրենց նամակի պատասխանին:

Նամակում նրանք պահանաջում էին Կառավարությունից վերանայել Արտավազ գյուղի բնակիչներին և քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին պատկանող տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը: Հիշեցնենք, որ օտարված հողերի տարածքում ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը, ով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է, պատրաստվում է արաբական շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցել:

Ակցիայի կազմակերպիչ Թագուհի Թովմասյանը, ստանալով կառավարության բասացական պատասխանը, լրագրողներին ներկայացրեց այն հիմնավորումը, որով խնդրանքը մերժվել է.
«Ձեր սեփականությունը հանդիսացող հողատարածքների օտարումը կարող է ունենալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար կարևոր ռազմավարկան նշանակություն»:
Ակցիայի մասնակիցները, ինչպես խոստացել էին, երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր:

Epress.am-ի հետ զրուցում Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ  նախագահի վերահսոկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը չի ցանկացել իրեն ընդունել և ընդունել է միայն Հակոբ Ավագումյանին:  

«Սկզբից խոսեցինք նախագահի վերահսկողության ծառայության պետի տեղակալի հետ, մեր հարցը ներկայացրեցինք, նշեցինք, որ կառավարությունը մեզ մերժել է, մենք ուզում ենք, որ կառավարության որոշումը վերանայվի: Դրանից հետո ինձ ընդունել է նախագահի վերահսոկողության ծառայության պետը, ես նույնը բանավոր ներկայացրել եմ: Նա  խոստացել է, որ  Կառավարությունում հարց կբարձրացնի որոշումը վերանայելու, բայց ելքի համար ոչինչ չի խոստանում: Նա ասաց, որ կփորձեն ժողովրդի և ներդրողի հետ համաձայնեցնել, ուրիշ հող տան, այդ հողերը  չտան և փորձեն այդպես լուծում գտնեն»,- հանդիպումից հետո պատմել է Հակոբ Ավագումյանը:

Ակցիայի մասնակից, «Լինենք Տեր  Պետությանը»  հ/կ նախագահ Արմեն Համբարձումյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է.

«Ժողովրդի ձեռքից պետք չի սեփականությունը վերցնել և տալ շեյխին, այդքան ազատ հողեր կան, թող գնան այնտեղ իրենց գործարանը կառուցեն»:

Tekali Taxi