Գլխավոր / Հայաստան / Մահացել է «ամերիկյան դիվանագիտության իսկական հսկան»

Մահացել է «ամերիկյան դիվանագիտության իսկական հսկան»

Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի ականավոր քաղաքական գործիչ, դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքը: Նա սրտի վիրահատության էր ենթարկվել շաբաթ օրը, սակայն  բժիշկներին չէր հաջողվել փրկել 69-ամյա դիվանագետի կյանքը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պետդեպը:

Ռիչարդ Հոլբրուքը 1995 թվականին բոսնիական պատերազմի խաղաղության ծրագրի հեղինակներից մեկն է. Բարաք Օբամայի վարչակազմի օրոք նա ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Պակիստանում և Աֆղանստանում:

Օբաման Հոլբրուքին անվանել է «ամերիկյան դիվանագիտության իսկական հսկա»: Հոլբրուքն իր դիվանագիտական կարիերան սկսել է դեռևս 21 տարեկան հասակում, երբ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի պաշտոնավարման տարիներին և այդ օրվանից ի վեր տարբեր պաշտոններ է զբաղեցրել բոլոր դեմոկրատ նախագահների օրոք:

Tekali Taxi