Գլխավոր / Армения / 162` կողմ, 135` դեմ. Սենատորները վստահեցին Բերլուսկոնիին

162` կողմ, 135` դեմ. Սենատորները վստահեցին Բերլուսկոնիին

Իտալիայի խորհրդարանի սենատը հաստատել է իր վստահությունը  Սիլվիո Բերլուսկոնիի կառավարության հանդեպ: Նախարարների կաբինետին վստահություն է հայտնել 162 սենատոր, իսկ 135 պատգամավորներ դեմ է քվեարկել, հայտնում են իտալական ԶԼՄ-ները: 

Սենատի քվեարկության արդյունքները առանձնապես չեն մտահոգել ոչ Բերլուսկոնիին, ոչ էլ նրա կողմնակիցներին, քանի որ խորհրդարանի վերին պալատում գործում է իշխող մեծամասնությունը:

Միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվել պատգամավորների պալատում: Նրանից հետո, երբ ստորին պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի կողմնակիցները լքեցին Բերլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը և ստեղծեցին «Ապագա և ազատություն Իտալիայի համար» քաղաքական կազմակերպությունը, վարչապետի ճակատագիրը կարող է որոշել նույնիսկ մեկ կամ երկու քվեն:

Tekali Taxi