Գլխավոր / Армения / Հայաստանում «կուշտ են» Վրաստանի վարած քաղաքականությունից. ԱԺ պատգամավոր

Հայաստանում «կուշտ են» Վրաստանի վարած քաղաքականությունից. ԱԺ պատգամավոր

Հայաստանի իշխանությունները «կուշտ են» Վրաստանի վարած քաղաքականությունից: Epress.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես  կմեկնաբանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը վիկիլիքսյան այն բացահայտումները, որոնք առնչվում են հայ-վրացական հարաբերություններին, վերջինս կարծիք է հայտնել, որ այս գաղտնի փաստաթղթերի ի հայտ գալը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայաստանյան իշխանությունները հոգնել են արդեն ջավախքահայության հանդեպ տարվող վրացական քաղաքականությունից:

«Պարզապես ելնելով տարածաշրջանային կայունությունից և երկու երկրների միջև եղած բարիդրացիական հարաբերություններից, Հայաստանը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում»,- մեզ հետ զրույցում ասել է Շիրակ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ 2008 թ. վրաց-օսական պատերազմի մանրամասների հետ կապված դիվանագիտական փաստաթղթերն առաջին անգամ հասանելի դարձան  «Русский репортер» ամսագրի էլէկտրոնային կայքում, որը, իր հերթին, նյութերը վերցրել էր WikiLeaks-ից:

Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից Վաշինգթոն ուղարկված հաղորդագրության մեջ նկարագրվում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի և ԱՄՆ-ի դեսպանի տեղակալի միջև 2008 թ. օգօոստոսի 11-ին կայացած զրույցը, որի ընթացքում Հայաստանի փոխնախարարը դժգոհություն է հայտնում` Վրաստանից դեպի Հայաստան  ներկրվող ապրանքների ստացման հետաձգման հետ կապված: Նրա խոսքով` վրացական կողմը թույլ չէր տալիս այդ ապրանքներն անցկացնել սահմանով:

ԱՄՆ դեսպանատան հեռագրում նշված է, որ Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի վերաբերմունքը որակել է որպես «թշնամական»: Համաձայն հեռագրի` ԱԳ ղեկավարը ամերիկացի դիվանագետին հայտնել է, որ Երևանը փորձում էր օգնել Վրաստանին և մտադիր էր առաջարկել 4000 փախստական ընդունել և միջանցք ստեղծել միջազգային մարդասիրական օգնության համար: «Էլ ի՞նչ են ուզում մեզանից», – Հայաստանի ԱԳ ղեկավարի խոսքերն է մեջբերում WikiLeaks-ի հրապարակած փաստաթուղթը:

Tekali Taxi