Գլխավոր / Հայաստան / «Լխկի դրան…». Ռուս աղջիկները ցանկանում էին տեսնել` ինչպես են «խաչերին ծեծում»

«Լխկի դրան…». Ռուս աղջիկները ցանկանում էին տեսնել` ինչպես են «խաչերին ծեծում»

Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում, որտեղ կարող էին իսկական ջարդեր սկսվել,  հավաքվածների մեկ տասներորդը 13-18 տարեկան աղջիկներ էին, որոնք տղաներից էլ վախենալու էին, իր բլոգում գրում է «Эхо Москвы» ռադիոկայանի լրագրող Վլադիմիր Ռոմենսկին:

«Նրանք մեծ հաճույքով գոռում էին «Ռուսաստանը ռուսների համար» և ՕՄՈՆ-ի զորքերին կոչ էին անում դաժան լինել», – պատմում է լրագրողը:

«Սատկցրու դրան», – գոռում էր 15 տարեկան մի աղջիկ, երբ ոստիկանները բերման էին ենթարկում կովկասցիներին. «Մի քաշի է, լխկի»:

Երիտասարդ Սվետան լրագրողի այն հարցին, թե ինչ է անում Մոսկվայի կենտրոնում, պատասխանել է.

«Ինձ հետաքրքիր էր նայել: Նայել, թե ինչպես են կռվում, «խաչերին» ծեծում», – ասել է նա:

Նա անգամ հիշել է, թե ինչպես է սկսվել հակամարտությունն ազգայնամոլների և կովկասցիների միջև:

«Մենք իրանց հենց նենց չենք սպանում: Իսկ իրանք սպանում են: Ֆանատների են սպանում: Եգորին…ինչ էր ազգանունը», –  Սվետան ընկերուհիների հետ երկար ժամանակ փորձում եր հիշել այն:

Լրագրողը շարունակել է հարցուփորձ անել աղջիկներին. «Դուք պատրա՞ստ եք կռվել»:

«Ընկերոջս համար պատրաստ եմ: Ընկերոջս համար կճղեմ», – պատասխան էր հնչում:

Բոլոր այդ աղջիկներն ասում էին, որ 16-17 տարեկան են, լավագույն դեպքում ընդամենը 1-2 տարի էին իրենց ավելացնում:

Ֆոտոլրագրող Անդրեյ Բուլբաշովը գրում է, որ հավաքվածները բազմաթիվ լրագրողների առջև մեծ հաճույքով նացիստական ձևով ձեռքն էին վեր բարձրացնում: Դրանք պարզապես 17-ամյա սադրիչներ էին, որոնց ոստիկանությունը չէր ձերբակալում:

Նշենք, որ ոստիկանությունն արդեն ճշգրիտ տվյալներ է հրապարակել ձերբակալվածների մասին: Երեկ բերման է ենթարկվել 1346 մարդ: Ոստիկանների տվյալներով` Մոսկվայի կենտրոնում երեկ ընդհանուր առմամբ 7000 մարդ է եղել:

Tekali Taxi