Գլխավոր / Армения / Արդարադատության նախարարի հիմնական թեկնածուից շատերը գոհ են. մամուլ

Արդարադատության նախարարի հիմնական թեկնածուից շատերը գոհ են. մամուլ

Այսօր մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, համաձայն որի Հրայր Թոմասյանը Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածուն է, ուշագրավ մեկնաբանությունների առիթ է դարձել: Օրաթերթերը հիմնականում դրական են արտահայտվում Թովմասյանի անձի մասին:

Մասնավորաբար, «Հրապարակը» նշում է, որ Թովմասյանի հնարավոր նշանակումն այն քիչ դեպքերից է, երբ բոլորը` շարքային իրավաբաններից մինչև դատավորներ, ողջունում են կատարված ընտրությունը:

«Հրայր Թովմասյանը թեև պետական համակարգում երբեք չի աշխատել, սակայն բավական բարձր հեղինակություն ունի` որպես գրագետ իրավաբան, և ոչնչով վարկաբեկված չէ: Նա 40 տարեկան է, մշտապես աշխատել է միջազգային կառույցների հետ, մասնակցել է բազում օրենքների մշակմանը», – գրում է օրաթերթը:

«Հայկական ժամանակը» ենթադրում է, որ ՀՀ իշխանությունները որոշել են արդարադատության նոր նախարար նշանակելու հարցում ինչ-որ չափով սիրաշահել եվրոպական կառույցներին, քանի որ Թովմասյանի թեկնածությունը միջազգային կառույցների համար համեմատաբար ընդունելի կլինի:

«Ժամանակը» նշում է, որ Հրայր Թովմասյանն ունի ազնիվ, անկախ, անաչառ իրավագետի, բարձրակարգ սահմանադրագետի համբավ և որևէ կերպ չի առնչվել ու չի առնչվում իշխանական որևէ կլանի հետ:

Tekali Taxi