Գլխավոր / Армения / Գողը պետք է բանտում նստի, հիշեցրել է Պուտինը` խոսելով Խոդորկովսկու մասին

Գողը պետք է բանտում նստի, հիշեցրել է Պուտինը` խոսելով Խոդորկովսկու մասին

«Գողը պետք է բանտում նստի»,- Խոդորկովսկու ճակատագրի մասին   
հարցին այսօր ժողովրդի հետ ուղիղ կապի ժամանակ պատասխանել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Խոդորկովսկու հանցագործությունը հաստատվել է դատարանի կողմից»,- հայտարարել է նա:

«Գոյություն ունի դատարան: Այն, ինչպես հայտնի է, ամեննամարդասիրականն է աշխարհում: Դա դատարանի աշխատանքն է: Ես եզրակացություններ եմ անում  դատարանի ապացույցների հիման վրա»,- նշել է վարչապետը` նկատելով, որ ֆինանսական բուրգերի կազմակերպիչ Բերնարդ Մեդոֆին 150 տարվա ազատազրկում է սպասվում, իսկ «մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի լիբերալ հիմքերի վրա է դրված»:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի անգամ Վլադիմիր Պուտինը համեմատել է Խոդորկովսկու դատական գործը Մեդոֆինի հետ: Անցյալ տարվա նոյեմբերին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ նա հայտարարել է արևմտյան լրատվամիջոցներին. «ԱՄՆ-ում պարոն Մեդոֆը ցմահ ազատազրկման է դատապարտվել, և ոչ ոք անգամ օֆ չարեց: Բոլորն ասում են` շատ էլ լավ է, տեղն է»:

Հենց այդ ժամանակ Պուտինը զուգահեռներ անցկացրեց Խոդորկովսկու և քրեական աշխարհի լեգենդար ներկայացուցիչ Ալ Կապոնեի հետ: «Հիշում եք, ԱՄՆ-ում 30-ականներին Ալ Կապոնեին ձևականորեն դատում էին հարկերը չվճարելու համար, իսկ իրականում ` մի շարք հանցագործությունների համար: Բայց կարողացան ապացուցել միայն հարկերը չվճարելու փաստը, և դատեցին գործող օրենսդրության համաձայն»:

Tekali Taxi