Գլխավոր / Армения / Երկրպագուների պատճառով «Սպարտակը» տուգանվեց 75 հազար եվրոյի չափով

Երկրպագուների պատճառով «Սպարտակը» տուգանվեց 75 հազար եվրոյի չափով

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 75 հազար եվրոյի չափով: Նման որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն` հաշվի առնելով Չեմպիոնների Լիգայի` «Ժիլինա»-ի հետ հանդիպման ժամանակ թիմի երկրպագուների իրականացրած անկարգությունները:

ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է «Սպարտակին», որ մոտակա երկու տարիների ընթացքում նման միջադեպի կրկնության դեպքում ակումբի նկատմամբ կարող է ավելի խիստ պատժամիջոց կիրառվել, այն է` թիմը կարող է հանդիպումներն անցկացնել առանց երկրպագուների: 

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի մրցաշարի խմբային փուլի «Ժիլինա»-«Սպարտակ» հանդիպման ժամանակ «Սպարտակի» երկրպագուները տրիբունաներում պաստառներ էին բացել` ի պաշտպանություն սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովի: Նրանք պայթուցիկներ էին նետել տրիբունաներից և փորձել էին խաղադաշտ ներխուժել: Մրցավարը ստիպված է եղել ընդհատել խաղը 20 րոպեով: Հանդիպումն ավարտվել է «Սպարտակի» հաղթանակով` 2:1 հաշվով: 

Tekali Taxi