Գլխավոր / Armenia / «Հայկական ժամանակ». Պաշտոնանկությունները` նոր թափով

«Հայկական ժամանակ». Պաշտոնանկությունները` նոր թափով

Եկող շաբաթ Սերժ Սարգսյանը բուռն թափով կշարունակի կադրային փոփոխությունները, գրում է օրաթերթը:

Համենայնդեպս, իշխանական շրջանակներում բոլորը դրան են սպասում և շշուկով խոսում, թե ով է պաշտոնանկ արվելու, ով ուր է գնալու: Նույն շրջանակներում նշվում է, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Սույն համակարգում սպասում են, որ նրան փոխարինելու է ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը: Իսկ Ալիկ Սարգսյանը հնարավոր է` նշանակվի ՀՀ փոխվարչապետ: Իշխանական շրջանակներում խոսվում է նաև գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի` օրերս սպասվող պաշտոնանակության մասին: Նրա պաշտոնում թերևս նշանակվի ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Խոսվում է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին: Սպասվում են նաև մարզպետների փոփոխություններ:

Tekali Taxi