Գլխավոր / Армения / ԱՄՆ-ի խոշորագույն բանկը որոշել է դեմ դուրս գալ WikiLeaks-ին

ԱՄՆ-ի խոշորագույն բանկը որոշել է դեմ դուրս գալ WikiLeaks-ին

Աշխարհի խոշորագույն բանկերից մեկը և ԱՄՆ-ի խոշորագույն բանկը` Bank of America-ն, հրաժարվել է դրամական փոխանցումներ իրականացնել ԱՄն Պետդեպի փաստաթղթերը գաղտնազերծող WikiLeaks կազմակերպության հաշվին: Հիշեցնենք, որ մինչ այդ նման քայլի էին դիմել   MasterCard-ը, PayPal-ը, Visa Europe-ը, որոնց միջոցով WikiLeaks-ի աջակիցներն ամբողջ աշխարհում գումարներ էին փոխանցում կամզակերպությանը:

«Որոշումը կայացվել է այն փաստի հիման վրա, որ WikiLeaks-ը կարող է ներգրավված լինել այնպիսի գործողությունների մեջ, որը չի համապատասխանում փոխանցումներ կատարելու ներքին քաղաքականությանը», – ասված է Bank of America-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ ֆինանսական մի շարք հաստատություններ, մասնավորապես, Mastercard-ը հաքերային հարձակումների էր ենթարկվել WikiLeaks-ի հաշվին փոխանցումներ չկատարելու որոշումը կայացնելուց հետո:

Bank of America-ն չի մեկնաբանել` արդյոք բանկի կայքը կամ փոխանցումների համակարգը նույնպես ենթարկվել է հաքերների հարձակումների:

Tekali Taxi