Գլխավոր / Armenia / Իսպանական ոստիկանությունը գտել է Պիկասոյի և Բոտերոյի գողացված նկարները

Իսպանական ոստիկանությունը գտել է Պիկասոյի և Բոտերոյի գողացված նկարները

Իսպանական ոստիկանությունը գտել է 28 արվեստի գործ, որոնք կորել էին 2010 թվականի նոյեմբերի վերջին Խեթաֆե քաղաքում, տեղեկացնում է El Pais-ը: Բարեբախտաբար, ոչ մի նկար կամ քանդակ չի վնասվել:

Գողացած աշխատանքների հետքը հաջողվել է գտնել նրանից հետո, երբ հայտնաբերվել է քանդակագործ Էդուարդո Չիլյիդայի գործերից մեկը: Անմիջապես այս դեպքից հետո հայտնաբերվել են և մնացյալ արվեստի նմուշները, որոնց թվում եղել են չիլիացի նկարիչ Ֆերնանդո Բոտերոյի մի քանի գործեր և Պաբլո Պիկասոյի գործերից մեկը:

Ավելի վաղ ոստիկանությունը կասկածներ ուներ այն մասին, որ գողությունը պատվերի համաձայն է կատարվել, բայց այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ գողերը քանդակներից մեկը վաճառել են մետաղ հավաքողի, այս վարկածը հերքվել է:      

Բոլոր նկարներն ու քանդակները պատկանում են Մադրիդի և Բարսելոնայի  պատկերասրահներին: Այս գործերի ընդհանուր գումարը հաշվվում է մոտ 5 մլն եվրո:

Tekali Taxi